Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Նավամատույց» գիրքը` «Գրական տապանի» շրջանակում

«Նավամատույց» գիրքը` «Գրական տապանի» շրջանակում
27.09.2016 | 12:26

«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը: «Նավամատույց»-ը հեղինակի յոթերորդ ժողովածուն է, որտեղ հիմնականում նոր բանաստեղծություններ են և գրական հանդեսներում ու կայքերում վերջին տարիներին հրատարակված շարքեր: Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ներկայանում են «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն» և «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերով:

Ժողովածուն լույս է ընծայել «ՎՄՎ Պրինտ» հրատարակչությունը, մշակույթի նախարարության աջակցությամբ, 2016-ին:

Իր ելույթում Գոհար Գալստյանը շեշտեց, որ գրքի ստեղծման ճանապարհին ունեցել է բազմաթիվ կորուստներ և մեծ ցավ է հաղթահարել:


«Ես հինգերորդ անգամ եմ մասնակցում «Գրական տապան» փառատոնին և շատ բարձր եմ գնահատում այս բացառիկ նախաձեռնությունը: Փառատոնն ամեն անգամ շատ հետաքրքիր ընթացք և մասնակիցներ է ունենում: Իմ ընկերները, կարդալով բանաստեղծություններից մի քանիսը, հիշելու են տապանի մեր ընթացքը»,-ասաց հեղինակը և արարողության ընթացքում ընթերցեց բանաստեղծություններ «Նավամատույց» ժողովածուից: Նրան միացան նաև շնորհանդեսի մասնակիցները, ովքեր ներկայացրին բանաստեղծի ստեղծագործությունները:
«Գրական տապան»-ի համահիմնադիր, համակարգող և մշակութային տնօրեն Դավիթ Մաթևոսյանը շնորհանդեսի ընթացքում հատուկ շեշտեց, որ փառատոնը
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ վաղուց է համագործակցում և կարևորեց այդ համագործակցությունը: «Գոհար Գալստյանն իմ սերնդի բանաստեղծներից մեկն է: Շատ շնորհակալ եմ նրան, որ նա մեր տապանի նավազներից է և պարտաճանաչ կերպով կատարում է իր բանաստեղծական պարտքը»,-իր ելույթում նշեց Դավիթ Մաթևոսյանը:


Գրող, գրականագետ, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը տեղեկացրեց, որ գրախոսություն է նվիրել է Գոհար Գալստյանի նախորդ` «Տանիքի դարպասներ» գրքին: Գրաքննադատը շեշտեց, որ նախորդ ժողովածուն արդիական էր և ներառում էր այն բոլոր տագնապները, որոնք մտահոգում են բոլորին ամեն օր:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ